Քաղաքականություն 

Փոփոխություն, որը համընկել է վարչապետի փոփոխության հետ. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել և այդ փոփոխությունը գոնե ժամանակային առումով համընկել է վարչապետի փոփոխության և նոր կառավարության ձևավորման գործընթացի հետ:

Անցած շաբաթ ԿԲ խորհուրդը որոշել է ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման տոկոսադրույքը 20-ից իջեցնել 18 տոկոսի:

Այս կարևոր տոկոսադրույքը անփոփոխ էր մեկ տարի 8 ամիս և էական ազդեցություն ունի Հայաստանում բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսների վրա: 2014 թ. նոյեմբերին դրամի փոխարժեքի հզոր ցնցումների ժամանակ ԿԲ-ն կտրուկ բարձրացրեց այդ տոկոսադրույքը 12-ից դարձնելով 24, բայց դեկտեմբերին նվազեցրեց 20 տոկոսի: Ու միայն հիմա է այն նվազեցնում 2 տոկոսով:

Սա կարող է որոշ չափով արժեզրկել դրամը, սակայն կարող է նաև նպաստել բիզնեսի աշխուժացմանը և հարկային եկամուտների աճին: Ուշագրավ է, որ ֆինանսատնտեսական պայմանների փոփոխություններ չկան և նշված որոշումը ԿԲ-ն կարող էր կայացնել նաև ամիսներ առաջ, ինչը համառորեն չէր անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից