Հասարակություն Միջազգային 

Ուկրաինայի իրավապահներն արգելել են Նեմցովի ընկերուհու մոտքը Ռուսաստան

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինական իրավապահ մարմինները արգելել են Բորիս Նեմցովի սպանության առանցքային վկա Աննա Դուրիցկայայի մուտքը Ռուսաստան:

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն, նշելով, որ 23-ամյա մոդելին արգելված է ցուցմունքներ ներկայացնել ռուս իրավապահներին:

 

Նրա խոսքերով, հետաքննության շրջանակներում ռուս իրավապահները կարող են ժամանել Կիեւ ու վկայի հարցաքննությունն իրականացնել  Ուկրաինայում:

Գերաշչենկոն հայտնել է, որ ներկայումս Դուրիցկայան անվտանգության նկատառումներից ելնելով պահպանվում է ու հսկվում է ուկրաինական իրավապահների կողմից:

 

Նույն շարքից