Քաղաքականություն 

Ալիևն իրականություն է դարձնում իր երազանքը

analitik.am

Ադրբեջանում հաշվել են Սահմանադրական հանրաքվիե քվեաթերթիկների 72,7 տոկոսը: Այս պահին գրանցված արդյունքի համաձայն, ադրբեջանցիների 91,2 տոկոսը կողմ են քվեարկել փոփոխություններին և Ադրբեջանի նախագահը կպաշտոնավարի ոչ թե 5, այլ 7 տարի: Այս մասին հայտարարել է այդ երկրի ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Փանահովը:

Ինչ վերաբերում է փոխնախագահների ինստիտուտի ստեղծմանը, ապա դրան կողմ է արտահայտվել քաղաքացիների 89,3 տոկոս, 91 տոկոսն էլ կողմ են արտահայտվել  նախագահի թեկնածուի համար գոյություն ունեցող տարիքային սահմանփակման վերացմանը:

Հավելենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է 3,6 միլիոն մարդ, մասնակցությունը կազմել է 69,7 տոկոս:

Նույն շարքից