Քաղաքականություն 

Եվրախորհրդարանի հանձնաժողովը կողմ է քվեարկել ուկրաինացիների համար վիզները չեղյալ համարելուն

analitik.am

Քաղաքացիական ազատութան, արդարադատության և ներքին գործերի հարցերով Եվրախորհրդարանի հանձնաժողովը կողմ է քվեարկել Ուկրաինայի քաղաքացիների համար ԵՄ տարածք մուտք գործելիս վիզաների չեղյալ համարելուն: Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:

Որոշմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի 38 անդամը, դեմ՝ միայն 4-ը: Քվեարկության արդյունքները խորհրդատվական բնույթ են կրում: Հաջորդ քայլը պետք է լինի որոշման հաստատումն արդեն ԵՄ Խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից:

Եթե ամեն ինչ ուկրաինացիների ցանկությամբ լինի, Ուկրաինայի քաղաքացիները կարող են 180 օրվա ընթացքում 90 օր գտնվել Շենգենյան գոտում և դրա համար ստիպված չեն լինի վիզա ստանալ:

Նույն շարքից