Քաղաքականություն 

Արցախի ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա

analitik.am

Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա։

Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 26-ին Բրյուսելում Հայ դատի գրասենյակում հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի և կառույցի անդամների հետ։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել հայկական կազմակերպության հետ առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել նրա գործունեությունը՝ ուղղված Եվրոպայում Արցախի շահերի պաշտպանությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մանրամասն քննարկել հետագա ծրագրերը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի անդամներ Դավիթ Մելքումյանը և Հայկ Խանումյանը։

Նույն շարքից