Հասարակություն 

Իրանի Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվողը հայտնաբերվեց Երևանում

analitik.am

Սեպտեմբերի 26-ին, ժամը 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Բուզանդի փողոցի թիվ 7 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1971 թ. ծնված Ալիասգհար Մ.-ին, որը հուլիսի 30-ից ԻԻՀ քրեական օրենսգրքի 523, 536, 673 հոդ. /փաստաթղթեր կեղծելը/ մեղադրանքով, ԻՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից, Ինտերպոլի «Կարմիր անկյունով» քարտի տեսքով, գտնվում էր միջազգային հետախուզման մեջ:

 

Նույն շարքից