Քաղաքականություն 

Նախարարությունների անունները փոխելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, պատգամավորները ձայների 77 կողմ, 2 դեմ և 9 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ անցկացրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը վերանվանել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և հանել քաղաքաշինության նախարարությունը:

Նույն շարքից