Հասարակություն Միջազգային 

Ձնաբքի պատճառով Վաշինգտոնում դադարեցվել են պետական հիմնարկությունների աշխատանքը

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ-ի Վաշինգտոն օկրուգում ուժեղ ձյան տեղումների պատճառով իշխանությունները պետական հիմնարկների աշխատակիցներին թույլատրել են տանը մնալ, դադարեցվել են ուսումնական հաստատությունների աշխատանքը:

 

Աշխատանքի են դուրս եկել միայն բուժաշխատողները, ոստիկանությունն ու արտակարգ իրավիճակի ծառայության աշխատակիցները:

Հետաձգվել են հարյուրավոր ավիաթռիչքներ, կաթվածահար է եղել տրանսպորտի ոլորտը:

Վերջին շրջանում ԱՄՆ-ի կենտրոնական շրջաններում տեղացել է աննախադեպ քանակության տեղումներ, իսկ ավելի վաղ ձնաբուքը հասել էր նույնիսկ հարավային շրջաններ:

 

Նույն շարքից