«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնանկությունից հետո մեկուսացել է: Տեղեկություններ կան, որ օրերս նա մերժել է «Տաշիր գրուպի» սեփականատեր եղբայրներ Սամվել և Կարեն Կարապետյանների հանդիպման առաջարկը՝ ասելով, որ իրենց պատճառով է ինքը պաշտոնանկ եղել։ Նա թեպետ Հայաստանում էր, բայց չմասնակցեց ՀՀԿ ԳՄ վերջին նիստին։
Ի դեպ, Աբրահամյանը ցանկացել է, որ պաշտոնանկությունը լինի անկախության 25-ամյակից հետո։ Հոր նկատմամբ վերաբերմունքն ազդել է նաև քաղաքապետ որդու վրա։ Լուրեր ենք ստանում, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը վերջին օրերին նախկինի պես ցուցադրաբար չի զբոսնում քաղաքի փողոցներում, եկեղեցու բակում։ Արտաշատցիները կատակում են, թե Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո քաղաքում կյանքը կարծես կանգ է առել։ Մինչև անգամ խոսվում է Արգամ Աբրահամյանի հրաժարականի մասին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում