Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հայտնվել է «գլխիվայր շրջված» տուն, որի հեղինակն է տաղանդավոր նկարիչ Ալեքս Չինեկը։
Ինչպես հայտնում է Euromag-ը, արվեստագետը շենքի առջևի հատվածն այնպես է ներկել, որ տանիքը հայտնվել է գետնին մոտ, իսկ շքամուտքը՝ ամենավերևում, այն էլ՝ գլխիվայր վիճակում։
29-ամյա Չինեքն այս նախագիծը սկսել է դեռևս հոկտեմբերին։ Այժմ նրա աշխատանքի արդյունքը պատրաստ է ու ոչ մի անցորդի անտարբեր չի թողնում։