Ճապոնիայի իշխանությունները պատրաստվում են 6 տրլն իեն (50 մլրդ դոլար) տրամադրել 2011-ի մարտ ամսին տեղի ունեցած ցունամիից և երկրաշարժից երկրի հյուսիս-արևելքի վերականգնման համար, գրում է news.mail.ru-ն:
Սպասվում է, որ ընդհանուր առմամբ տարերային աղետների հետևանքների շտկման համար կծախսվի շուրջ 30 տրլն իեն (250 մլրդ դոլար):
Իշխանությունները հայտնել են, որ բոլոր գումարները տրամադրվելու են բյուջեից: