Հասարակություն 

Այս գիշեր մահացած Իսրայելի նախկին նախագահը համաձայնվել է դոնոր դառնալ

Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը, ով կյանքից հեռացավ այս գիշեր, մահվանից առաջ համաձայնվել է դոնոր դառնալ: Այս մասին հայտնել է նրա բժիշկը՝ Ռաֆի Վալդմանը, ում խոսքերով, բժիշկներն ամեն ինչ արել  են Պերեսի կյանքը փրկելու համար, սակայն դա վերջիններիս չի հաջողվել:

Ինչ վերաբերում է դոնոր լինելուն, ապա Պերեսը թույլ է տվել իր մահվանից հետո օգտագործել աչքերի եղջերաթաղանթները:

Հավելենք, որ կյանքի 94 տարում մահացած Շիմոն Պերեսն Իսրայելի վարչապետ է եղել 1984-86 թթ, 1995-96 թթ, իսկ նախագահ՝ 2007-14 թվականներին:

Նույն շարքից