Մեքսիկայում տեղի է ունեցել SpaceX ընկերության նոր միջմոլորակային տրասնպորտային համակարգի շնորհանդեսը: Շնորհանդեսի ժամանակ Իլոն Մասկը հայտարարել է, որ նոր համակարգը թույլ կտա ավելի էժան տեղափոխվել և ավելի մեծ թվով մարդկանց տեղափոխել անհրաժեշտ կետ:
Մասկը նաև պատասխանել է այն հարցին, թե ինչու իր ընկերությունը Մարսի կոլոնիզացիայի հարցում չի համագործակցում ռուսաստանցի մասնագետների հետ:
Նա մասնավորապես նշել է, որ արտասահմանցիների հետ աշխատելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության կամ Պետդեպի թույլատվությունը: