Սեպտեմբերի 28-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից դեպի նորակառույց ճանապարհ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Mercedes մակնիշի 60 MM 077 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Դ., ծնված 1989 թ.) բախվել է արտաքին լուսավորության սյանը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով ավտոմեքենան տեղափոխվել է ավտոքարշակի վրա: