Հասարակություն 

Իսրայելի նախագահին մեղադրել են ուկրաինացիներն նվաստացնելու մեջ

Ուկրաինացի նացիոնալիստների կազմակերպության առաջնորդ Բոգդան Չերվակը հայտարարել է, որ  Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը նվաստացրել է ուկրաինացիներին: Այս մասին նա գրել  է ֆեյսբուքյան իր էջում:

Նրա խոսքերով, Իսրայելի նախագահը թքել է ուկրաինացիների հոգու մեջ. «Ուկրաինացի հրեաներին խնդրանք կա: Համոզեք պարոն նախագահին, որ մոսկովյան թերթեր կարդալն ու ռուսական հեռուստաընկերություններին հետևելը ոչ միայն վնասակար է, այլ նաև անպարկեշտ»:

Ավելի վաղ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հենց Կիևում հայտարարել էր, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ շատ հրեաներ են սպանվել ժամանակակից Ուկրաինայի տարածքում և պետք չէ մոռանալ դա:

Նույն շարքից