ԵԽ որոշ երկրներում, ինչպիսիք են Հայաստանն ու Հունգարիան, խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը անբնական քիչ է (մոտ 10 տոկոս)։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերը։
Նա նշել է, որ վերջին ժամանակներս ԵԽ անդամ երկրների խորհրդարաններում կանանց ներկայացվածությունն աճել է։
Բրասերը տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն, որոշ երկրներում, օրինակ Անդորրայում, տղամարդկանց եւ կանանց հարաբերակցությունը 50/50 է։ Նրա խոսքով՝ Շվեդիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի եւ Իսպանիայի խորհրդարաններում կանայք կազմում են 30-40 տոկոսը։
Բրասերը հիշեցրել է, որ 2008-ից ԵԽԽՎ-ում կանոն է գործում, որը պահանջում է երկրի խորհրդարաններում հավասարակշռված լինի կանանց եւ տղամարդկանց ներկայացվածությունը։
Նա նշել է, որ ներկայումս ԵԽԽՎ պատվիրակների 34 տոկոսը կանայք են։