Հասարակություն 

Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


Դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը:


Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:


Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 

 

 

Նույն շարքից