Հասարակություն 

Մեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

analitik.am

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 9-ին, ժամը 00.09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի սրբատեղիի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 34 LL 562 եւ «ԳԱԶ-2410» մակնիշի 33 RR 882 համարանիշերի ավտոմեքենաները:

***

Մարտի 8-ին, ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել, որ Ակունք-Լուսակունք ավտոճանապարհի 4-ին կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Շեւրոլե Նիվա» մակնիշի 27 OL 700 համարանիշի ավտոմեքենան (4 ուղեւոր):

***

Մարտի 8-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագած-Բյուրական ավտոճանապարհին «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Սուզուկի» մակնիշի 43 D 005 AM համարանիշով ավտոմեքենան (3 ուղեւոր):

Նույն շարքից