Հասարակություն 

Աշոտյանի «Volksvagen Tuareg»-ը վաճառվում է 20 հազար դոլարով. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոտ յոթ տարի շարունակ ՀՀ կրթության և գիտության նախարար աշխատած Արմեն Աշոտյանին սպասարկած ծառայողական «Volksvagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան աճուրդով կվաճառվի:

«Կրթության ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` հայտնելով, որ նշված ավտոմեքենան իրենց ձեռնարկության համար ձեռք է բերել 2009 թվականին, և այն գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվեկշռում:

«Ավտոմեքենան մեզ է պատկանում, տարիներ առաջ տվել ենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, նոր նախարարի նշանակումից հետո, սակայն, այն վերադարձրել են, մենք էլ աճուրդի ենք հանել: Չգիտեմ վերադարձնելու պատճառը: Բայց ըստ նախնական պայմանագրի՝ մեքենան պետք է մի օր վերադարձնեինք»,- ասաց Նորայր Ղուկասյանը:

Նա նաև հավելեց, որ ավտոմեքենան սարքին վիճակում է և ըստ փաստաթղթերի՝ արժի 9 մլն 400 հազար դրամ (մոտ 20 հազար ԱՄՆ դոլար)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից