Հասարակություն 

Ովքեր են հայերը, որոնք գտնվում են վրացական սև ցուցակում. «Առավոտ»

analitik.am

«Առավոտ» թերթը գրում է. «Վրաստանում, թեեւ նախընտրական շրջան է եւ թվում է, թե շատ խնդիրներ պետք է լուծում ստանային, ինչպես խոստացել էին վրացական իշխանության վերին օղակների ներկայացուցիչներ, օրինակ` անձամբ Բիձինա Իվանիշվիլին, սակայն ջավախահայության խնդիրներն, ընդհակառակը, ավելի մեծ ծավալների են հասնում:

Այդ է պատճառը, որ Ախալքալաքի մի շարք հասարակական կազմակերպություններ ահազանգում են,  թե «ջավախահայությանը հուզող հիմնական խնդիրների, այն է՝ ազգային-քաղաքական, կրթական եւ հոգեւոր-մշակութային հարցերի լուծման մասով չեն նկատվել դրական տեղաշարժեր: Ավելին, նշյալ զգայուն ոլորտներում բազմաթիվ հիմնահարցեր խորանալով դարձել են նոր անհանգստությունների եւ հուզումների պատճառ:

Օրինակ, հաշվետու շրջանում արգելվեցին ՀՀ-ից մինչ այդ ներմուծվող այբբենարանները, մայրենի լեզվի եւ հայ գրականության դասագրքերը, եւ Ջավախքի բոլոր շրջանների հայ աշակերտներն արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ զրկված են անգամ այդ դասագրքերից»:

Հավելենք նաեւ, որ Վրաստանում գործում է նաեւ սեւ ցուցակ, համաձայն որի` շուրջ 8 հայ գործիչների մուտքը Վրաստան առանց որեւէ հիմնավորման արգելվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից