Հասարակություն 

2 ամսում Կիպրոսում ավելի քան 2 մլն թռչուն է ոչնչացվել

analitik.am

Նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Կիպրոսում ոչնչացրել են կղզում բնակություն հաստատած ավելի քան 2 մլն թռչուն։


Թռչունների միսը կղզում  նրբահամ խորտիկ է համարվում, եւ ռեստորանում դրանք մատուցվում են մեկ դյուժինը 80 եվրոյով։ Բնապահպանների խոսքով՝ հատկապես պահանջարկ են վայելում սեւագլուխ շիկահավերն ու երգեցիկ կեռնեխները։


Բնապահպանները նշում են, որ թռչունների որսն իրականացվում է ցանցերի եւ սոսնձի միջոցով, որով որսորդները պատում են ծառերի ճյուղերը:


Ընդհանուր առմամբ որսագողության շրջանառությունը անցյալ տարվա ընթացքում  կազմել է 15 մլն եվրո։


Նույն շարքից