Հասարակություն Միջազգային 

Կադիրովը Նեմցովի սպանության գործով կասկածյալին համարել է հայրենասեր

analitik.am

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ճանաչել է Զաուր Դադաևին, որին կասկածում են Բորիս Նեմցովի սպանությանը մասնակցելու մեջ, և նրան համարել է Ռուսաստանի իսկական հայրենասեր: Կադիրովն այս մասին երեկ գրել է Instagram-ում.

«Զաուրը եղել է գնդի ամենաանվախ ու քաջ զինծառայողներից մեկը: Նա հատկապես աչքի է ընկել Բենոյայի մոտ տեղի ունեցած մարտի ժամանակ, երբ ահաբեկիչների խոշոր բանդայի դեմ իրականացվում էր հատուկ գործողություն»: Կադիրովը հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարել է հետաքննել ներքին զորքերից Դադաևի հեռանալու հանգամանքները, որոնք իր համար մնում են անհայտ: Կադիրովն ընդգծել է, որ Զաուրին ճանաչող բոլոր անձինք պնդում են, որ նա խորը հավատով մարդ է, և որ նա մյուս մուսուլմանների նման ցնցված է եղել ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի խմբագրատան վրա կատարված ահաբեկչական հարձակումից:

Կադիրովն արտահայտվել է նաև Նեմցովի սպանության գործով ենթադրյալ մեկ այլ մասնակցի՝ Բեսլան Շավանովի մասին, ով նռնակով պայթեցրել է իրեն Գռոզնիում: Կադիրովը նրան անվանել է խիզախ մարտիկ: 

Նույն շարքից