Հասարակություն 

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Մադրիդում

analitik.am

Սեպտեմբերի 27-ին Իսպանիայում ՀՀ դեսպանության կողմից Մադրիդում կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Իր շնորհավորական ուղերձում Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անկախության 25 տարիների գլխավոր ձեռքբերումներին, տարածաշրջանում տևական կայունություն և խաղաղություն հաստատելու կարևորությանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Դեսպան Ադոնցը խոսեց նաև հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների և դրանց մեծ ներուժի մասին: Իր խոսքում ՀՀ դեսպանն առանձնահատուկ ընդգծեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում հայ համայնքի դերակատարությունը:

Միջոցառմանը մասնակցեցին Իսպանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ԻԹ արտաքին քաղաքական և այլ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ռեգիոնալ իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, Իսպանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, գիտնական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։

Նույն շարքից