Քաղաքականություն 

Նախարարությունների անվանափոխության նախագիծն ամբողջությամբ անցավ

analitik.am

Պատգամավորներն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ձայների 76 կողմ, 10 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ անցկացրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Օրինագծով առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը վերանվանել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և հանել քաղաքաշինության նախարարությունը:

Նույն շարքից