Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը անակնկալ այցով հյուրընկալվեց Խորհրդային շրջանի գործադիր կոմիտեի նախագահ Լյուդմիլա Բլաժեևային:
Ղեկավարի այցը հաճելի անակնկալի բերեց Նոր Նորքի ստեղծման ակունքներում կանգնած կին ղեկավարին, ում օրոք շրջանը կառուցապատման, կանաչապատման, կրթամշակութային կյանքի ծաղկման, բնակչության ապրելակերպի բարելավման նոր շրջափուլ է թևակոխել:
Բարձր գնահատելով Նոր Նորք վարչական շրջանում վերջին տարիներին նկատվող դրական տեղաշարժը՝ Լ. Բլաժեևան կարևորեց այդ գործում վարչական շրջանի ղեկավարի և աշխատակազմի դերը:
Ջերմ ու հաճելի մթնոլորտում ղեկավարները քննարկեցին նաև հեռանկարում ծրագրված որոշ անելիքների վերաբերյալ մի շարք հարցեր՝ ուղղված Նոր Նորքի լուսավոր ապագային: