Քաղաքական 

Թուրքիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի հրադադարի հարցում. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ու Մոսկվան քննարկում են Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատմանը վերաբերող հարցերը:

«Մենք աջակցել ենք Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նախորդ համաձայնությունը, որը վերաբերում էր Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատելուն: Ցավոք պայմանավորվածությունն ամբողջությամբ չիրագործվեց: Ռուսաստանը հայտարարել է, որ ցանկանում է հրադադարի հարցում համագործակցել մեզ հետ, իսկ մենք պատրաստ ենք դրան»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրքական արտաքին քաղաքականության պատասխանատուն նաև նշել է, որ հետագայում ևս պետք է ջանքեր գործադրվեն հրադադար հաստատելու համար:

Նույն շարքից