Հասարակություն 

Samsung-ի լվացքի մեքենաները հայտարարվել են պայթյունավտանգ

analitik.am

ԱՄՆ-ի Սպառողական ապրանքների անվտանգության հարցերով հանձնաժողովը (Consumer Product Safety Commission) զգուշացրել է Samsung ընկերության լվացքի մեքենա ունեցողներին դրանց պայթունավտանգ լինելու մասին: Խոսքը վերաբերում է 2011 թվականի մարտից մինչև 2016 թվականի ապրիլը թողարկված սարքերին: Թե որ մոդելի մասին է խոսվում, դեռ չի նշվում:

Հանձնաժողովը քաղաքացիներին խորհուրդ է տվել օգտվել մեքենայի դանդաղ աշխատելու ռեժիմից, քանի որ այն ավելի անվտանգ է դարձնում մեքենայի աշխատանքը:

Նշենք, որ նշված լվացքի մեքենաների պայթյունի դեպքեր արդեն եղել են Տեխասում, Ջորջիայում և Ինդիանայում:

Նույն շարքից