Հասարակություն 

Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:
Ուղերձում ասված է.
<<Մեծարգո Ռաուլ Ջումկովի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին` Ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ:
Սա մեծ տոն է, որը մարմնավորում է Աբխազիայի ժողովրդի հերոսությունը, արիությունը, անձնվիրությունը եւ ազատ ապրելու ու ինքնիշխան պետություն կառուցելու անկոտրում կամքը:
Անկախ պետականության կերտման ճանապարհին Աբխազիան էական հաջողությունների է հասել, եւ մենք անկեղծորեն ուրախ ենք եղբայրական աբխազ ժողովրդի բոլոր ձեռքբերումների համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգելի Ռաուլ Ջումկովի, եւ Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` այս հիշարժան տոնի կապակցությամբ:
Խաղաղություն, բարգավաճում, բարօրություն եւ նոր հաջողություններ՝ Աբխազիայի Հանրապետությանը>>:

Նույն շարքից