Հասարակություն 

Հայկական գինու համտես Բելգիայում

analitik.am

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 28-ին Բելգիայի Թագավորական Ակադեմիայում անցկացվեց հայկական գինինների համտես, որը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանությանն և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչի կողմից՝ Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ու բելգիական «Armenian Brandy and Wine» ընկերության հետ համագործակցությամբ։

Հայկական գինիներ համտեսելու հնարավորություն ունեցան ԵՄ և Բելգիայի Թագավորության ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաններ, Բելգիայի գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Համտեսին ներկայացված էին հայկական գինեգործական ոլորտի 15 ընկերությունների 37 լավագույն գինիների տեսականի:

Ինչպես նշեցին կազմակերպիչները, միջոցառման նպատակն է նպաստել ԵՄ շուկայում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, խթանել դեպի ԵՄ շուկա արտահանման ծավալների աճը և բացահայտել նոր գործընկերներ:

Տեղեկանք։ Սա Բելգիայում ՀՀ դեսպանության և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչի կողմից կազմակերպված 2-րդ նմանօրինակ միջոցառումն է: Որպես առաջին միջոցառման գործնական արդյունք՝ գինիների ներմուծմամբ զբաղվող բելգիական ընկերությունները ընթացիկ տարում ներմուծել են ավելի քան 20000 շիշ հայկական գինի:

Նույն շարքից