Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս նյութը հատուկ տարածում եմ Անալիտիկի կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից, ու զարմանալի կթվա, տեղադրված Անալիտիկ կայքում: Հիմա ասեմ այդպես վարվելու պատճառները.
1. Այս պարոնի "գրասենյակը" ջղագրգիռ արձագանքել է Անի Հովհաննիսյանի երեկվա հայտարարությանը, որտեղ ինձ ուղղված հորդորներ ու խորհուրդներ կային, հիստերիկ որակումներից բացի նրան մեղադրելով հայ զինվորի արյունը ամսական 1 միլիոն դրամով ծախելու "ցանկության" մեջ,
2. Այսօր այս պարոնի կուսակցության ֆեյսբուքյան էջն ու իմ անունով նրանց բացած կեղծ էջը տարածել են Անալիտիկի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ իմ եւ Անի Հովհաննիսյանի նկարը, երբ ինձ եւս մրցանակ էին տալիս որպես տարվա վերլուծաբան: Նկարին ուղեկցող գրության մեջ ոչ միայն Անիին, այլ նաև ինձ են ձեռքի հետ "մեղադրել" հայ զինվորի արյունը ամսական 1 միլիոն դոլարով վաճառելու "ցանկության մեջ":
Պարոնը Անի Հովհաննիսյանին մեղադրում է նրա մեջ, թե իբր Անինան փորձել է ՎՏԲ բանկի դեմ գրել, եւ չգրելու դմաց ամսեկան պահանջել է 1.000.000 (հիմա առավել քան չեմ հավատում այս զրպարտությանը ու պարզ ասեմ` Անիին զոհ եմ համարում)
Հիմա հարց այս պարոնին` որքան հասկանում ենք, ոչ թե ես, այլ ինքն է խրոխտ ելույթներ ունեցել ՎՏԲ բանկի թեմայով ու այդ կամպանիայի շրջանակներում: Հետևաբար, եթե ինքը ճիշտ է ասում, որ Անիի սկսած կամպանիայի նպատակը դա է եղել, ապա ինքը քանիսո՞վ է վաճառել հայ զինվորի արյունը` այս արշավի մասը կազմելով, ավելի էժանո՞վ:
Քանիսո՞վ է վաճառել հայ զինվորի արյունը Տիգրան Ուրիխանյանը