Հասարակություն 

«Ալրաղացի Լյովն» իր աշխատողների փողը չի տալիս.«168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Մենք ենթարկվել ենք թրաֆիքինգի: Անցած տարի սեպտեմբերից մեզ աշխատացրել են ու աշխատավարձ չեն վճարել: Ամեն տեղ բացատրում են՝ թրաֆիքինգն ինչ է, զգուշացնում են արտերկրում թրաֆիքինգի մասին, բայց սեփական երկրում ենթարկվում ենք թրաֆիքինգի, ու ոչ մեկը ոչ մի քայլ չի անում մեզ պաշտպանելու համար: Այսօր մենք հայտարարություն ենք տվել ստեղծված իրավիճակի՝ որպես քրեական հանցագործության մասին, որ մարդիկ մեզ օգտագործել են ու հանցագործություն են կատարել»,- մեր թղթակցին ասել է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյով) պատկանող «Գոլդեն Պալաս» խաղատան մի աշխատակից խնդրելով չհրապարակել իր անունը:


Անուշադրության մատնվելով ՄԻՊ-ից, որին դիմել էին ավելի քան մեկ ամիս առաջ, խաղատան աշխատակիցները նամակ-հայտարարություն են ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ պահանջելով քրեական գործ հարուցել ամիսներ շարունակ իրենց չվճարված աշխատավարձերի պարտքը չմարելու փաստով»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից