Հասարակություն 

Վթար Թբիլիսյան խճուղում /թարմացված/

analitik.am

Սեպտեմբերի 30-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ կերամիկայի պահեստների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեում բախվել են Opel Astra մակնիշի 34 LR 119 (վարորդ՝ 1969 թ. ծնված Գ. Ք.) և BMW մակնիշի 05 ՍL 623 պետհամարանիշներով (վարորդ՝ 1967 թ. ծնված Վ. Դ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Ք.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան, մինչ վառելիքի ամբողջական դատարկվելը՝ իրականացրել հերթապահություն և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Նույն շարքից