Հասարակություն 

Հայրը չի հասցրել կամրջի վրա կանխել որդու ինքնասպանությունը

analitik.am

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 9-ին, ժամը 23.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ինքնասպան է եղել` նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:


Կամրջի տակ` գետի ափամերձ հատվածում, հայտնաբերվել է Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի 27-րդ բնակարանի բնակիչ՝ 38-ամյա Սուրեն Հ-ի մարմինը:


Հրշեջ-փրկարարները դուրս են բերել դին և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ:


Նույն շարքից