Հասարակություն 

Դիմակավորված և զինված հանցագործները հարձակվել են Քիմ Քարդաշյանի վրա

Այս գիշեր երկու զինված տղամարդ ներխուժել են Փարիզում Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համար: Դիմակավորված և զինված հանցագործները, ըստ CNN-ի, չեն վնասել Քիմին, սակայն գողացել են նրա թանկարժեք զարդերը:

Reuters-ն իր հերթին փոխանցում է, որ գողերը Քիմին մոտ Մի քանի միլիոն դոլարի վնաս են հասցրել:

Դեպքի պահին Քիմի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, գտնվել է Նյու Յորքում: Նա ամեն ինչի մասին իմացել է համերգի ժամանակ, որից հետո ընդհատել է ելույթն ու վազել բեմից:

Հավելենք, որ Քիմը Փարիզում գտնվում է Նորաձևության շաբաթին մասնակցելու համար, այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից