Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնը հոկտեմբերի 4-ին մեկնելու Ղազախստան, որտեղ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ պատրաստվում է քննարկել ԵԱՏՄ-ի շրջանակներում երկու երկրների համագործակցությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նախագահները հանդիպումից հետո պատրաստվում են ներկա գտնվել Ռուս-ղազախական բիզնես ֆորումի, որին մասնակցելու են երկու երկրների խոշորագույն գործարարները:
Դրանից հետո Պուտինն ու Նազարբաևը մասնակցելու են Ռուսաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության ֆերումին, որի հիմնական թեման լինելու է Եվրասիական տարածաշրջանում տրանսպորտա-լոգիստիկական զարգացումը:
Նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում: