Քիմ Քարդաշյանը լքել է Փարիզը, սակայն մինչ այդ հասցրել է դիմել ֆրանսիական ոստիկանությանը և հայտարարություն տալ իր վրա կատարված հարձակման և թալանելու գործով, հայտնում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:
Ֆրանսիական ոստիկանություն հայտնել են, որ արվում ամեն ինչ հանցագործներին հայտնաբերելու և ձերբակալելու համար:
Հիշեցնենք, որ Քիմի վրա հարձակումը տեղ ունեցավ այս գիշեր փարիզյան հյուրանոցներից մեկում: Որոշ տեղեկություններով, Քարդաշյանին մինչև 10 միլիոն դոլարի վնաս է հասցվել: