Թուրքիայի հարավ-արևելքում՝ Հաքքարիա նահանգում, ինքնաշեն պայթուցիկի պայթյունի արդյունքում 2 թուրք զինվորական է զոհվել: Ինչպես հայտնում է DHA-ն, պայթյունի հեղինակը Քրդական աշխատավորական կուսակցությունն է:
Զոհերից բացի կա նաև վիրավոր: Դեպքի վայրում օպերացիա է անցկացվում պայթյունի հեղինակներին հայտնաբերելու համար: