Հասարակություն 

Վթար Աշտարակ-Երևան ավտոճանապարհին

Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.47-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի 28 SL 195 պետհամարանիշով (վարորդ` 1968 թ. ծնված Ա. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից