Հասարակություն 

ԶԼՄ-ները հայտնում են Իրաքում ԻԼԻՊ-ի կողմից երկու միասեռականի հավանական գլխատման մասին

analitik.am

«Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները, ենթադրաբար, Իրաքի հյուսիսային Նինվեն նահանգում 3 տղամարդու են գլխատել, այդ թվում` 2 միասեռականի:

 

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով արևմտյան ԶԼՄ-ները, իսլամիստները երկու տղամարդու են  գլխատել` մեղադրելով միասեռականության համար, ևս մեկին` աստվածահայհոյության համար:

Իսլամիստների կողմնակիցների` համացանցում տարածած լուսանկարներում  կապված աչքերով տղամարդ է պատկերվում, ով կանգնած է ծնկի իջած` հավաքված ամբոխի կենտրոնում: Բացի այդ, լուսանկարներում երևում է զինյալներից մեկը` դանակը ձեռքին:

Գլխատման տեսարանը լուսանկարներում պատկերված  չէ, իսկ լուսանկարների իսկությունը դես չի հաստատվել:

Նույն շարքից