Հասարակություն 

Պեսկովը հերքել է Պուտինի հիվանդության մասին տեղեկությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նախագահ Վլադիմիր Պուտինի հիվանդության մասին տեղեկությունները: Պեսկովի խոսքերով` Պուտինը ներկայումս բացարձակապես առողջ է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աստանայում հետաձգվել է Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Պուտինի հանդիպումը: Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել հանդիպման հետաձգման պատճառները:

Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով ղազախ պաշտոնյայի, հայտնել է, որ հնարավոր է` այցը չեղյալ է հայտարարվել Ռուսաստանի նախագահի հիվանդության պատճառով: 

Նույն շարքից