Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Պակիստանի իշխանությունները որոշում են ընդունել դադարեցնել մահապատժի իրականացումը երկրում:
Այդ մասին հայտնել են արեւմտյան լրատվամիջոցները, նշելով, որ նման որոշում է կայացրել երկրի արտգործնախարարությունն ու ուժային նախարարությունները:
Հիեցնենք, որ Պակիստանում վերջին շրջանում մահապատժի էին ենթարկվել մի շարք ահաբեկիչներ, որոնց գործողությունների արդյունքում զոհվել էին հարյուրավոր զինվորականներ ու խաղաղ բնակիչներ:
Մահապատժի էր ենթարկվել նաեւ Ռուսաստանի քաղաքացի ազգությամբ չեչեն Ահլաս Ահլաքը, ով մեղադրվում էր Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆի դեմ մահափորձ իրականացնելու մեջ: