Հասարակություն 

Ոստիկանությունը հայտնել է, թե ինչն է եղել Քիմ Քարդաշյանին թալանած հանցագործների թիրախը

analitik.am

Փարիզի ոստիկանությունից հայտնում են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում գողերի զոհ դարձած Քիմ Քարդաշյանին թալանած հանցագործների թիրախը եղել են վերջինիս զարդերը:

Sky News-ը փոխանցում է, որ դեպքից 4 օր առաջ Քիմն Ինսթեգրամի իր էջում մի լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով  թանկարժեք մատանին, և հենց այդ մատանին եղել է հանցագորների թիրախը:

Ֆրանսիական ոստիկանությունը նաև հավելել է, որ նման դեպքեր Փարիզում քիչ են լինում, ու այդ գողությունը կարող էր լինել աշխարհի ցանկացած կետում:

Նույն շարքից