«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բոլոր նախարարները, որոնք չվերանշանակվեցին իրենց պաշտոններում, հրավիրվել են Սերժ Սարգսյանի մոտ, որտեղ բոլորին նա բացատրել է, թե ինչու նրանք չեն վերանշանակվելու:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին Ս. Սարգսյանն իր մոտ է հրավիրել, բացատրել է, որ նրա անունը շատ է կապվում ընտրակեղծիքների եւ աղմկալի պատմությունների հետ, ուստի լավ կլինի, եթե նա որոշակի ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չզբաղվի եւ ստվերում մնա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում