Հասարակություն 

Չինաստանը 5 միլիարդ դոլար կներդնի Վրաստանում նավահանգիստ կառուցելու համար

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Պեկինում պատմական համաձայնագիր է ստորագրվել չինական Power China պետական էներգետիկ ընկերության ու վրացական Anaklia Industrial Eco Park and Port Ltd ընկերության միջև: Այս մասին Պեկինից հայտնել է ընկերության տնօրեն Թեյմուրազ Կարչավան:

Համաձայնագրով չինական ընկերությունը պետք է վեց ամսում ձեռնամուխ լինի Անակլիա ավանում (Զուգդիդիի մոտ) սևծովյան տարածաշրջանի խոշորագույն նավահանգստի կառուցմանը: Նավահանգստի հզորությունը կազմելու է տարեկան 100 միլիոն տոննա բեռ: Նախագծի իրականացման համար չինական կողմը ներդնելու է 5 միլիարդ դոլար:  Նախագծի ստորագրումն իրականացվել է նոր Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու ծրագրի շրջանակներում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանում ստեղծվել է Մետաքսե ճանապարհի հիմնադրամ, որի կապիտալը կազմում է 40 միլիարդ դոլար:

Հիմնադրամը պետք է մասնակցի Մետաքսե ճանապարհին մասնակցող երկրների ներդրումային խոշոր նախագծերին: 

Նույն շարքից