Թբիլիսում պայթեցրել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմակից, ընդդիմադիր գործիչ Գիվի Թարգմաձեի ավտոմեքենան, ինչի արդյունքում 5 մարդ է տուժել: Թարգմաձեն, ով պայթյունի պահին եղել է մեքենայի սրահում, չի տուժել:
Միջադեպին արդեն արձագանքել է Սաակաշվիլին, ով ֆեյսբուքյան իր էջում կատարվածի մեջ մեղադրել է Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին: