Հասարակություն 

178 միլիարդ դոլար. Apple-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է

Apple-ը շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ բրենդը:  Այս մասին են վկայում Interbrand գործակալության կողմից անցկացված հետազոտության արդյունքները: Ամերիկյան հսկայի շուկայական գինը հասնում է մոտ 178 միլիարդ դոլարի:

Երկրորդ տեղում հայտնվել է Google-ը, որի շուկայական գինը հասնում է 133,25 միլիարդ դոլարի: Իսկ եռյակը եզրափակում է Coca-Cola-ն:

Ցանկում հայտնվել են նաև ավտոմոբիլային հսկաներ: Օրինակ Mercedes-Benz-ը գտնվում է լավագույն տասնյակում, մասնավորապես՝ 9-րդ հորիզոնականում, իսկ BMW-ն` 11-րդ:

Նույն շարքից