Քաղաքականություն 

Ուրիխանյանի տեղը ոչ թե Ազգային ժողովն է, այլ՝ ախոռը. Շարմազանով

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խորհրդարանում կրքերը մի պահ թեժացան: Այն բանից հետո, երբ Տիգրան Ուրիխանյանն իր ելույթի մեջ վիրավորական արտահայտություններ արեց Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ հայհոյելով վերջինիս, Շարմազանովը նրան կոռեկտության կոչ արեց՝ նշելով, որ մինչ այս պահը Ուրիխանյանին գիտեր որպես կոռեկտ անձնավորություն:

Ավելի ուշ Շարմազանովը նաև հավելեց, թե Ուրիխանյանը ճիշտ է արել, որ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, քանի որ վերջինիս տեղը ոչ թե Ազգային ժողովն է, այլ՝ ախոռը:

Նույն շարքից