Քաղաքական 

Ենթադրվում է, որ կրտսեր Սահակյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունում առաջիկայում պաշտոնանկությունները անխուսափելի են։ Երեկ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը իր մոտ է կանչել փոխնախարար Տիգրան Սահակյանին (ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն) և նրա հետ տհաճ զրույց ունեցել։ Ենթադրվում է, որ Սահակյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի։

«Ժողովուրդ»–ը փորձեց Տիգրան Սահակյանից պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ «Դա ոչ իրատեսական և տրամաբանությունից հեռու տեղեկություն է։ Այդ տեղեկությունը տարածում են այն մարդիկ, որոնք ո՛չ հասկանում են առողջապահությունից և ո՛չ էլ քաղաքականությունից»,– պատասխանեց ԱԺ նախագահի որդին»:

Նույն շարքից