Հոկտեմբերի 5-ին ահաբեկչական խմբավորումները շարունակել են հրթիռակոծել Հալեպի հայաշատ Նոր Գյուղ, Մոկամպո, Մուհաֆազա թաղամասերը, այս մասին հայտնում է «Գանձասար» պարբերականը՝ հավելելով, որ Նոր Գյուղի հրթիռակոծության հետևանքով երկու հայ է զոհվել՝ 1986 թվականին ծնված Գասպար Շաթոյանը և 1987 թվականին ծնված Մովսես Մովսեսյանը։ Կա նաև վիրավոր՝ Վարուժան Տոնապետյանը։
Հալեպում հայեր են զոհվել