Օրեգոնում տեղի ունեցած հրաձգության արդյունքում երկու մանկահասակ երեխա և մեկ տղամարդ է զոհվել, հայտնում է KOIN 6 հեռուստաընկերությունը:
Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին, զոհերի մարմինները հայտնաբերել են վերջիններիս հարազատները:
Քննության տեղեկություններով, 36-ամյա տղամարդը նախ սպանել է 6-ամյա որդուն և 8-ամյա դստերը, ապա ինքնասպանություն գործել: